Հոլիվուդյան հանրահայտ դերասան Թոմաս Սելեքը, ով հանդիսանում «Մասնավոր դետեկտիվ Մագնում» սերիալի գլխավոր դերակատարը, մեղադրվում է կալիֆորնիացի հրշեջներից ջուր գողանալու մեջ։Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դերասանը Կալիֆորնիայի հարավում խոշոր առանձնատուն ունի, որտեղ ապրում է ընտանիքի հետ։ Աննախադեպ երաշտի պատճառով նա որոշել է իր կարիքների համար ջուր վերցնել հրշեջների հիդրանտից։
Վենտուրա շրջանի Գերագույն դատարանում դերասանի հանդեպ դատական հայց է ներկայացվել։
Այդ ջուրն օգտագործվել է Սելեքի ռանչոյում, վստահեցնում են մեղադրողները։