Մշակույթ 

Օրվա ծնունդը. Թոմ Հենքս

Ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը (Tom Hanks) ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում:
 
Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի: Նա տան երրորդ երեխան էր: 
 
Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին, և նա իր երկու եղբայրների` Լարրիի ու Սանդրուի հետ սկսեցին բնակվել հոր հետ առանձին: Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ: Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի:
 
Թոմ Հենքսը 2 անգամ ամուսնացած է եղել` 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին: Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ:
 
2006 թվականի տվյալներով՝ ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբերը: Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է: Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է: «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլար, նրանից շատ դերասաններից ստացել է միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար (56.5 միլիոն դոլար):

Նույն շարքից