Գիտություն 

Facebook-ը հայտարարել է նորությունների ժապավենի նոր կարգավորումների ներդրման մասին

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է նորությունների ժապավենի (News Feed) նոր կարգավորումների ներդրման մասին։

Այժմ օգտատերն ինքը կարող է ազդել այն տեղեկատվության վրա, որը նա տեսնում է ժապավենում՝ ընտրելով այն ընկերներին ու էջերը, որոնք նրա համար առաջնային են։

Նրանց կատարած գրառումները կհայտնվեն թարմացվող ժապավենի վերին մասերում։ Բացի այդ, օգտատերը կկարողանա կրկին գրանցվել այն ընկերների գրառումներին, ում թարմացումներին նախկինում դադարել էր հետևել։

Նույն շարքից