Մշակույթ 

Երուսաղեմի հայոց պատրիարքը մասնակցել է Իսրայելի հոգևոր առաջնորդների հավաքին հանուն խաղաղության

Իսրայելի հրեական, մահմեդական և քրիստոնյա առաջնորդները հանդիպել են Երուսաղեմում, քննարկել աշխարհում տեղի ունեցող իրավիճակն ու կոչ արել դադարեցնել արյունահեղությունն ու աշխարհում կրկին հաստատել խաղաղություն: Ինչպես հաղորդում է  The Jerusalim Post-ը, հոգևորականների հանդիպմանը մասնակցել են Գլխավոր րաբբին Դավիթ Լաուն, շեյխ Մուհամմադ Քիվանը, հույն պատրիարք Ֆեոֆիլ Երրորդն ու Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

 

 

Հանդիպման հիմք է հանդիսացել Գազայի հատվածում շարունակվող արյունահեղությունը, ինչի հետևանքով մարդիկ են մահանում, իսկ աշխարհում լարվածությունն ավելի է ուժգնանում:  Քննարկմանը Դավիթ Լոուն շեշտել է, որ համայն մարդկությունը պետք է դատապարտի բռնությունն անմեղ մարդկանց նկատմամբ: «Ես աղոթում եմ, որ մեր ընդհանուր ձայնը լսվի և հետևություններ արվեն: Մենք հաստատում ենք, որ մարդկային կյանքից ավելի կարևոր և թանկ արժեք գոյություն չունի»,- ասել է Մուհհամադ Քիվանը: Ֆեոֆիլ Երրորդն ու Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն էլ հայտարարել են, որ քրիստոնյա առաջնորդների առաքելությունն է աղոթել հանուն խաղաղության ու բարեկամության: Նրանք շեշտել են, որ հոգևոր առաջնորդները պետք է կարողանան մարդկանց ընկալմանը հասցնել, որ կյանքը լավագույն պարգևն է և նրանք ունեն ապրելու, ձայնի ազատության իրավունք, անկախ մաշկի գույնից, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, քանզի նրանց ստեղծել է Աստված:

 

Նույն շարքից