Մշակույթ 

Կկայանան «Հայկական հինավուրց պարեր», «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսները

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» և Սոֆյա Գալֆայանի «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսը:

 

Ս. Լիսիցյանի գիրքը նվիրված է հայկական հինավուրց պարերի նկարագրությանն ու վերլուծությանը. մարզախաղերին առնչվող պար-մնջախաղեր, սգո և հարսանեկան ծեսերի ժամանակ կատարվող, ինչպես նաև մանկական պարեր: Ներկայացվում են պարերի գծապատկերները, նոտագրությունը, երգերի տեքստերը, տարազների, հանդերձների նկարագրությունն ու լուսանկարները: 

 

Ս. Գալֆայանի գիրքն արժևորվում է նրանով, որ ներկայացնում է հանգույցի ու հյուսվածքի նշանակությունը մշակույթի տարբեր ոլորտներում: Հեղինակը վերծանում է հյուսվածքի զարդանախշերի խորհուրդը:

Նույն շարքից