Ռազմական 

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ

Հուլիսի 10-ին զինծառայողների քրեական պատասխանատվության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը« ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ« գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը« ՊՆ և ԳՇ մի շարք վարչությունների պետեր:

Խորհրդակցությանը հրավիրված էին նաև զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը£ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ազգային բանակում կարգապահության առկա իրավիճակը« ինչպես նաև հանցակազմ պարունակող երևույթների և արարքների նվազեցման ուղղված միջոցառումները£ Գնահատելով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ խորհրդակցության մասնակիցները ընդգծել են արատավոր երևույթների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը£

Հընթացս քննարկվել է նաև քրեական օրենսգրքում առկա մի շարք զինվորական հանցագործությունների մասով որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել քրեական օրենսգրքում զինվորական հանցագործություններ նախատեսող որոշ հոդվածներ վերանայելու նպատակով ստեղծել հանձնաժողով: Վերջինիս աշխատանքները կղեկավարի զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:

Խորհրդակցության շրջանակում քննարկվել են նաև ազգային բանակի և իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդմանը միտված հարցեր: Պաշտպանության նախարարը տվել է հստակ հանձնարարականներ և ցուցումներ:

Նույն շարքից