Մշակույթ 

Այսօր կյանքից հեռացել է Օմար Շարիֆը

83 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է եգիպտացի աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆը: Այս մասին հայտնում է BBC-ին։

Նրա գործակալը հայտնել է, որ Շարիֆը մահացել է առավոտյան Կահիրեի հիվանդանոցներից մեկում` սրտի տագնապից:

Օմար Շարիֆը հայտնի էր որպես արևելքից առաջին դերասանը, ով հաջողության էր հասել Հոլիվուդում:

Հայ հանդիսատեսին Շարիֆը առավելապես ծանոթ է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից, «Հարեմ» ժապավենից` Աբդուլ Համիդ երկրորդի դերով:

Նույն շարքից