Մշակույթ 

Կիմ Կի-Դուկն արժանացավ Փարաջանովյան թալլեր մրցանակին

Աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկը երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակին: Երկու օրով Հայաստան ժամանած ռեժիսորը փառատոնի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար: «Շատ ուրախ եմ, որ ստանում եմ այն մրցանակը, որ կրում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Հայաստանում իմ ֆիլմերը դիտող մարդկանց ևս շնորհակալություն եմ ցանկանում հայտնել»,- նշեց ռեժիսոր Կիմ Կի-դուկը:



Լրագրողների հետ զրույցում աշխարհահռչակ ռեժիսորն ընդգծեց, որ երջանիկ է լինել Հայաստանում: 

Նույն շարքից