Ռազմական 

Յացենյուկ. Կիեւը պատրաստ է ուժայիններին տրամադրել 250 միլիոն դոլար

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի կառավարությունը քննարկելով ուժային կառույցների ընդհանուր բյուջետային ծախսերը, որոշել է տրամադրել 250 միլիոն դոլար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ կառավարությունը առայժմ հնարավորություն ունի տրամադրել միայն 5,5 միլիարդ գրիվնա:

Ուժային կառույցները ներկայացրել են 17,5 միլիարդ գրիվնայի հարցում, սակայն, կառավարությունը ի վիճակի չէ մինչեւ տարվա վերջ իրականացնել պաշտպանական կառույցների բյուջետային վճարումները:

Յացենյուկի խոսքերով, պաշտպանության ոլորտի ֆինանսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է կրճատել բյուջետային այլ ծախսեր, ու հիմնական միջոցները տրամադրել երկրի պաշտպանության ամրապնդմանը:

Նույն շարքից