Մշակույթ 

Մեկնարկում է Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը

Հուլիսի 15-ին, ժ. 10:00-ին Երևանում կմեկնարկի Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների հանձնախմբի նախաձեռնությամբ և  ՀՀ Սփյուռքի նախարարության գործակցությամբ կազմակերպված Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ  (Բ.) համագումարը (հասցեն՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայ Կաթողիկե ժողովրդապետություն, Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճուղի, նրբ.1, տ.3):


 

Ողջույնի խոսքով հանդես կգան Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը (Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների հանձնախմբի նախագահ), ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական հարանվանության ներկայացուցիչներ, զեկույցներով՝ հայրենի և սփյուռքահայ մտավորականներ, Կաթողիկե լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:


 

Զեկուցումների ու քննարկումների միջոցով կներկայացվի Հայ Եկեղեցու հովանավորությամբ գործող եկեղեցական ԶԼՄ-ների գործունեությունը:


 

Համագումարի նպատակն է զարգացնել համագործակցությունը հայ համայնքներում գործող եկեղեցական հաղորդակցության միջոցների (ԶԼՄ-ների) միջև և մշակել կառուցակարգեր՝ նրանց աշխատանքը քրիստոնեական և ազգային արժեքների տարածմանն ու պահպանմանը լավագույնս ծառայեցնելու համար: Այս նկատառումներով՝ համագումարի նպատակն է ԶԼՄ-ների նաև աշխատանքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ձեռնարկներին համահունչ դարձնելը:


 

Ժ.18.00-ին համագումարի մասնակիցներին կներկայացվի ՀՀ սփյուռքի նախարարության «Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան» կայքը:

Նույն շարքից