Ռազմական 

Արաբական երկրների կոալիցիան նոր ավիահարվածներ է իրականացրել Եմենում

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիայի օդուժը ռմբակոծության է ենթարկել Եմենի մայրաքաղաք Սանան:
Հիմնակա ավիահարվածները հասցվել են մարզադաշտի ու գեներալ Ալ- Կոհլանի նստավայրի ուղղությամբ:

Տուժել են նաեւ մայրաքաղաքի հյուսիսային շրջանները:

Կոալիցիայի ռմբակոծիչները շարունակում են ռմբակոծությունները: Զոհերի ու տուժածնրի վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չեն ստացվել:

Նախօրեին ռմբակոծվել էր նաեւ Եմենի հարավ-արեւելքում գտնվող Դամար պրովինցիայի հանրապետական գվարդիայի հենակետերը:

 

Նույն շարքից