Google խոշորագույն որոնողական համակարգը ավելի քան 41 000 դիմում է ստացել եվրոպացի օգտատերերից՝ իրենց անձնական տվյալները որոնման համակարգից ջնջելու խնդրանքով՝ համապատասխան ծառայության գործարկումից հետո 4 օրվա ընթացքում:
Հատուկ օնլայն ձևաչափը, որում եվրոպացիները կարող են նշել անցանկալի տվյալները, Google-ում հայտնվել է մայիսի 30-ին: Ծառայության ի հայտ գալուց հետո առաջին օրերին արդեն օգտատերերը ավելի քան 12000 դիմում էին ուղարկել Google: Դիմումների մեծամասնությունն ստացվել է Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:
Նման քանակով ստացված դիմումները մշակելու համար Google-ին հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նոր աշխատակիցներ վարձել: Ակնկալվում է, որ որոնումից տվյալների ջնջման մասին առաջին պահանջները կբավարարվեն հունիսի կեսերին: