Մշակույթ 

Լավ նորություն Pink Floyd խմբի սիրահարների համար

Rolling Stone ամսագրում հայտնվել է «Roger Waters: The Wall» փաստագրական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Շոն Էվանսը և խմբի հիմնադիրներից մեկը`Ռոջեր Ուոթերսը: Այն նվիրված է 2010-2013 թվականներին Pink Floyd պրոգրեսիվ ռոք խմբի հիմնադիրներից մեկի The Wall լեգենդար ալբոմի համերգների շարքին, հայտնում է lenta.ru-ն:

Ի լրումն The Wall Live շրջագայության կենդանի ելույթների՝ ֆիլմում տեղ է գտել նաև Pink Floyd-ի թմբկահար Նիկ Մեյսոնի հետ հարցազրույցը:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2014 թվականի սեպտեմբերին:

The Wall ալբոմը, որը նվիրված է ժամանակակից մարդուն և մոտ է ռոք-օպերայի,  թողարկվել է 1979 թվականին և 23 անգամ դարձել պլատինե:

Գաղափարի հեղինակը Ռոջեր Ուոթերսն է, ում մտահղացմամբ պետք է քանդվի պատը` որպես սիմվոլ մարդկանց մեջ օտարացման և սահմանի:

Նույն շարքից