Մշակույթ 

Ատելությունը չէր այն պատճառը, որ մենք եկել էինք Կարս. Տիգրան Համասյան

Հայտնի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ` «Լույս ի լուսոյ» խորագրի ներքո  համերգներով հանդես են եկել Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Վաքըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Ստամբուլի Սուրբ Իրեն բյուզանդական եկեղեցում, նաև Կարսում և Անիում:

Այսօր Տ. Համասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Բավականին տխուր է, երբ քեզ սպառնում են Կարսում՝ այն շրջանում, որտեղից գալիս է արմատներդ: Մենք ընդամենը երգել ենք հայերեն հոգևոր երգեր և շարականներ: Ես դեմ եմ ցանկացած ծայրահեղականության: Ատելությունը չէ այն պատճառը, որ մենք եկել ենք Կարս՝ կատարելու հայերեն շարականներ…այլև եկել ենք մարդկանց հիշեցնելու, որ ատելությունը չէ ազատ լինելու ու ինքդ քեզ հետ խաղաղ լինելու ճանապարհը, նաև հիշեցնելու, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական նպատակներով «օգտագործում են» հավատքը, մարդկանց միջև հաճախ ատելություն են սերմանում: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Կարսում և Անիում կազմակերպել համերգներ»:

«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը սկսվել է մարտի 24-ին երևանյան պրեմիերայով և շարունակվում է: Տարվա ընթացքում համերգներ են լինելու նաև Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում:

201506232312_YEK1

Նույն շարքից