Մշակույթ 

Իտալիայում նկարահանվելու է Ֆելլինիի «Քաղցր կյանք» ֆիլմի ռիմեյքը

Իտալական AMBI Group ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի ժառանգորդների հետ ստեղծելու նրա դասական «Քաղցր կյանք» (1960 թ.) ֆիլմի ռիմեյքը,  գրում է BBC-ն:

Ռեժիսորի ազգականուհի Ֆրանչեսկա Ֆելլինին հայտարարել է, որ իր ընտանիքը բազմաթիվ անգամներ ստացել է նման առաջարկներ, բայց համաձայնություն է տվել միայն AMBI ծրագրին, քանի որ պրոդյուսերներն առաջարկել են «ֆիլմի գեղեցիկ ժամանակակից տարբերակ»:

AMBI ներկայացուցիչը նշել է, որ չնայած նոր ֆիլմում ներկայացվելու է ժամանակակից պատմություն, նրանում լինելու են «այն բոլոր տարրերը, որոնք «Քաղցր կյանքը» դարձրել են իսկական դասական»:

«Քաղցր կյանք» ֆիլմը  Կաննի 13-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին: Ժապավենը համարվում է Ֆելլինիի ստեղծագործությունների գագաթակետերից մեկը:

«Քաղցր կյանք» ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Մարչելլո Մաստրոյաննին, իսկ գործողությունները տեղի են ունենում 1950-ականների Հռոմում:

Նույն շարքից