Լրագրողների հետ հանդիպեցին և իրենց ֆիլմերը ներկայացրեցին Հայկական համայնապատկեր ծրագրում ընդգրկված “Շքամուտք” (ռեժ.` Լուսինե Սարգսյան), “Թևանիկ” (ռեժ.` Ջիվան Ավետիսյան), “Աստղ” (ռեժ.` Աննա Մելիքյան) խաղարկայինների և այնուհետ` նույն ծրագրում ընդգրկված “Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն, (ռեժ.` ՌուբենԳինեյ), “Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է” ( ռեժ.` ԱրմանԵրիցյան) և “Կյանքը նորից սկսել. չհորինված պատմություն” (ռեժ.` ԻվանՏվերդովսկի) վավերագրականների հեղինակ ռեժիսորները: Կեսօրին կայացավ “Սոցիալական փոփոխությունների կինո” ծրագրի շրջանակներում իրականացվող հանրային բանավեճ- քննարկումը, որին որպես բանախոսներ հանդես եկան լեհ լեգենդար քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, անվանի կինոգետ Ռիչարդ Պենյան, լրագրող Նունե Սարգսյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Օրակարգի կարևորագույն իրադարձություններից էր մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված կոկտեյլը, որն իրականացվել էր մեր երկար տարիների գործընկեր “Արարատ” կոնյակի գործարանի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպությունը փառատոնի պատվավոր հյուրերից հռչակավոր Ցզյա Չժանկեին հանձնեց բացառիկ քանակությամբ արտադրված “Փարաջանով” կոնյակ` որպես հուշանվեր:
Իսկ փառատոնի գործընկեր “Վեդի Ալկո” ընկերությանը հաձնվեց “Ոսկե ծիրան” հուշամեդալ` արդյունավետ և երախտավոր համագործակցության համար:
Նշենք, որ իրադարձությանը փառատոնի բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա էր նաև փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն պրն. Ռալֆ Յիրիկյանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Նոր գերմանական կինո ծրագրի բացումը` “Աշխարհների միջև” (ռեժ.՝ Ֆեո Ալադաղ)-ի ցուցադրությամբ: Իրադարձությանը ներկա էին և հանդիսատեսին ողջույնի խոսք ասացին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Մորելը, Գյոթե Ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղի տնօերնը և փառատոնի գեղարվեստական ղեկավար տկն. Հարությունյանը: Տկն. Հարությունյանը պատիվ ունեցավ փառատոնի անունից ողջունելու հյուրերին և Գյոթե ինստիտուտին հանձնելու “Ոսկե ծիրան” հուշամեդալը:
ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գիդեոն Կոպելի հետ:
Երեկոյան փառատոնի հյուրերի մի մասը մասնակցեց Տոլմայի փառատոնին Սարդարապատում, մյուսները` “Կադանս” խմբի համերգին` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Երեկոյան օրակարգը ներառեց Քեն Դավիդյանի հետ հանդիպումը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի “Բարբարոս երկիր” վավերագրականի երևանյան պրեմիերան “Մոսկվա” կինոթատրոնում: Օրն ամփոփվեց Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա համերգով և Պողոսյան այգիներում «Սիրիր ինձ» (ռեժ.՝ Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադիր Էր) ֆիլմի ցուցադրությամբ:

