Իսպանացի հանրահայտ երգիչ 71-ամյա Խուլիո Իգլեսիասը հանրությանը կներկայացնի նոր ալբոմ:Այս մասին հայտնում է France 24-ը։
Խուլիո Իգլեիսիասի նոր ալբոմը նվիրված է «Մեքսիկայից ստացած ոգեշնչմանը»:
Հայտնի է, որ հանրահայտ երգչի նոր ալբոմը` «Մեքսիկա. Խուլիո Իգլեսիաս» (Mexico - Julio Iglesias) կներկայացվի սեպտեմբերին:
Սա 2006-ից հետո Իգլեսիասի առաջին ալբոմն է, կպարունակի 12 երգ, որոնցով «տուրք կմատուցվի մեքսիկացի մեծ երգահաններին»: