Մշակույթ 

«Թևավորը» ներկայացումը միջազգային թատերական փառատոնում ընդգրկվել է լավագույն ներկայացումների շարքում

2014 թ. հունիսի 14-21-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում կայացած «Վորլդ Ֆեստ-2014» միջազգային թատերական փառատոնին:


Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ներկայացել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թևավորը» ներկայացումով, որով և բացվել է փառատոնը:


«Թևավորը» ներկայացումը թատերագետների կողմից ընդգրկվել է փառատոնի երեք լավագույն ներկայացումների շարքում և հաղթող ճանաչվել «Լավագույն ներկայացում», «Լավագույն ձայնային լուծում», «Լավագույն վիզուալ էֆեկտների լուծում» անվանակարգերում: Փառատոնի շրջանակում անցկացվել են նաև վարպետության դասեր և գործնական պարապմունքներ:


Փառատոնին մասնակցում էին թատրոններ Գերմանիայից, Իտալիայից, Լատվիայից, Բանգլադեշից, Արգենտինայից, Կանադայից, Տոգոյից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Չինաստանից, Դանիայից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից և այլ երկրներից:  

Նույն շարքից