Իրավական 

ՌԴ-ում գողացել են Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Պոլենովի կտավները

ՌԴ Տարուսա քաղաքի պատկերասրահից երկու տղամարդ գողացել են Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Պոլենովի կտավները: Այս մասին գրում է TASS-ը:

Համաձայն ոստիկանության տվյալների, գողացած կտավերի ընդհանուր արժեքը կազմում է 7,8 միլիոն ռուբլի:

Գողության փաստով քրեական գործ է հարուցվել:

Թանգարանի տնօրեն Նատալյա Մարչենկոն լրագրողներին հայտնել է, որ հնարավոր է գողերը կատարել են ինչ-որ մեկի պատվերը։

Նույն շարքից