The Daily Telegraph գրում է, որ գիտնականներին հաջողվել է պարզել, որ այն մարդիկ, ովքեր սիրում են շատ ուտել նրանք ընտրում են գեր զուգընկեր:
Գիտնականները նման եզրակացության հանգել են, երբ փորձաքննության են ենթարկել ավելի քան 266 տղամարդկանց:
Փորձաքննության ընթացքում տղամարդկանց ցույց են տվել կանանց նկարներ: Եվ այն տղամարդիկ, ովքեր քաղցած են եղել այդ ժամանակ նրանք ուշադրություն են դարձրել գեր կանանց: