Ռազմական 

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ. ԼՂՀ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նույն շարքից