Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երկրակեղևի հաստ շերտի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորությամբ, գտնվում է հսկայական ջրային պաշար։
Գիտնականները այս կարծիքին են հանգել երկար տևած գիտական աշխատանքի հիմնա վրա։ Մասնագետների կարծիքով՝ այդ ջրային պաշարն իր ծավալով 3 անգամ գերազանցում է համաշխարհային օվկիանոսին։
Ստորգետնյա օվկիանոսը մոտավորապես 660 կմ խորության վրա է։
Եթե ամերիկացի գիտնականների առաջ քաշած վարկածը համապատասխանի իրականությանը, ապա դա հիմնովին կփոխի մարդկանց պատկերացումը Երկրի ձևավորման հարցում։