ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում հնարավոր է ընդգրկվի հայկական ևս մեկ մշակութային արժեք՝ քոչարի պարը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար Հայաստանը ներկայացրել է քոչարին: