Ճապոնիայի կառավարությունը պետբյուջեից ավելի քան 470 մլն դոլար կհատկացնի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ռադիոակտիվ ջրերի արտահոսքը դադարեցնելու համար:
Այս տարվա ապրիլից «ՏԵՐՍՕ»-ն փորձաքննություն է սկսել՝ 11.000 տոննա ռադիոակտիվ ջուր սառեցնելու ուղղությամբ, որը հավաքվել է կանգառների ստորգետնյա թունելներում: «ՏԵՐՍՕ»-ն այս ծրագիրը ցանկանում է իրականացնել հետագայում ռադիոակտիվ ջրերի ներթափանցումը դեպի ծով կանխարգելելու համար:
Ծրագիրն իրագործելու համար թունելներում տեղադվել են սառեցման համակարգով ուղղահայց խողովակներ, սառեցման արդյունքում ռադիոակտիվ պատից առաջացած սառցե պատը պետք է ստեղծեր տարածք այդ ջրերի դուրս գալու համար: Միջոցների մեծ մասն ուղղվելու է հողի սառեցված ուղղահայաց շերտերից պատնեշներ կառուցելուն: Սակայն թունելների կառուցվաքային առանձնահատկություների պատճառով ռադիոակտիվ ջրերի մի մասի սառեցումը հնարավոր չէ, չնայած «ՏԵՐՍՕ»-ն սպասելիքներ ուներ ջրի սառեցման ճանապարհով մինչև հաջորդ տարվա գարուն ամբոջովին ռադիոակտիվ ջրերը դուրս հանել թունելներից,- հայտնում է РИА «Новости»-ին:
Միևնույն ժամանակ այդ փորձաքննությանը զուգահեռ, ավելի մասշտաբային փորձաքննություն է անցկացվում ռադիոակտիվ ջրի հավաքումը հնարավոր դարձնելու համար: Դա ցանկանում են իրագործել հզոր ուղղահայաց հողե պատ կառուցելով: Դրանով փորձելու են արգելել ստորգետնյա ջրերի ներթափանցումը ստորգետնյա կանգառներ, որտեղ դրանք խառնվում են ռադիոակտիվ ջրերի հետ:
Հունիսի սկզբին կազմակերպությունը սկսել է պատի կառուցումը, որը պատված է սառեցնող համակարգով: Այս փորձաքննությունը կարժենա 320 միլիոն դոլար:
Ռադիոակտիվ ջրերի հավաքման խնդիրը այսօր մնում է «Ֆուկուսիմա-1»-ի ամենամեծ խնդիրը: Այժմ ստորգետնյա տարածքներում հավաքվել է համարյա 400.000 տոննա ջուր:
Ավելի վաղ ատոմային էներգիայի վերահսկողության կոմիտեն արտահոսքի վտանգավորության մակարդակը INES-ի սանդղակով 3 աստիճան էր գնահատել:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցել 2011թ մարտին Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդով երկրաշարժից հետո: