Մշակույթ 

Ես սիրում եմ Հայաստանը. Նաստասյա Կինսկին Երևանում է

Աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին ժամանել է Երեւան: «Ոսկե ծիրան-2015» կինոփառատոնի հատուկ հյուրին դիմավորել է փառատոնի ստեղծագործական անձնակազմն՝ ի դեմս տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի:

Դերասանուհին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ երջանիկ է լինել Հայաստանում: «Ես սիրում եմ Հայաստանը եւ դեռ շատ բան կիմանամ նրա մասին»,-ասաց Կինսկին:

Նշենք, որ «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:

 

Լուսանկարը` News.am-ի:

Նույն շարքից