Մշակույթ 

Խուլիո Իգլեսիասը նոր ալբոմ է թողարկել

Իսպանացի լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասը  նոր ալբոմ է թողարկել, հայտնում է France 24-ը:

71-ամյա Իգլեիսիասի նոր ալբոմը նվիրված է «Մեքսիկայից ստացած ոգեշնչմանը»: Նոր ալբոմը` «Մեքսիկա. Խուլիո Իգլեսիաս» (Mexico - Julio Iglesias) կներկայացվի սեպտեմբերին:

Ալբոմի առաջին երգը` Fallaste Corazon-ը («Ձախողվեցիր, սիրելիս») ներկայացվել է այսօր:

Սա 2006-ից հետո Իգլեսիասի առաջին ալբոմն է, որը կընդգրկի 12 երգ:

Նույն շարքից