Մշակույթ 

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելլա Մուտին Երեւանում է

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելլա Մուտին քիչ առաջ ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական անձնակազմն` ի դեմս տնօրեն Հարություն Խաչատրյանի, երկրպագուները եւ լրագրողները:

Նշենք, որ Մուտին «Ոսկե Ծիրան 2015» -ի հատուկ հյուրերից է:

Օռնելլա Մուտին հանդես է եկել Գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում (1982), նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

 

Նույն շարքից