Առողջապահություն 

Միջազգային դոնորները Էբոլայի վիրուսի դեմ պայքարի համար կհատկացնեն 3,4 միլիարդ դոլար

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում միջազգային դոնորները որոշել են Էբոլայի դեմ պայքարի համար Գվինեային, Լիբերիային ու Սիեռա-Լիոնեին հատկացնել 3,4 միլիարդ դոլար:
Կոնֆերանսին մասնակցել են վերոհիշյալ աֆրիկյան երկրների նախագահները:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Կլարկի վստահեցմամբ ընդհանուր առմամբ աֆրիկյան երկրներին կտրամադրվի 5,18 միլիարդ դոլար, ինչը կօգնի վերջիններիս կարգավորել առողջապահության համակարգը, բնակչությանը ապահովել մաքուր խմելու ջրով, վերականգնել սանիտարահիգենիկ իրավիճակը:

Հումանիտար օգնության ամենախոշոր ներդրումնեն իրականացրել են ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Համաշխարհային բանկը, Զարգացման աֆրիկյան բանկը:

Հիշեցնեն, որ մահացու վիրուսի զոհերի թիվը գերազանցում է 11 հազարը, իսկ վարկվածները շուրջ 27 հազարն են:

Նույն շարքից