Ռազմական 

Արաբական կոալիցիայի օդուժը վերսկսել է Եմենի ռմբակոծությունը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եմենում ռազմական օպերացիա իրականացնող արաբական երկրների կոալիցիան  հրադադարի հաստատումից 2 ժամ անց վերսկսել է մայրաքաղաք Սանայի ռմբակոծությունը:

Միաժամանակ կոալիցիայի օդուժը ուժգին ռմբակոծության է ենթարկել Ադեն նավահանգստային քաղաքը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եմենում պետք է հաստատվեր հրադադար, որը տեւելու էր մինչեւ Ռամադան ամսվա վերջ:

Կոալիցիայի օդուժը ռմբակոծության է ենթարկել Սանայի նախագահական նստավայրն ու Ադենում տեղակայված շիա ապստամբների հենակետրերը:

Նույն շարքից