Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սոմալի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի նկատմամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ:
Ահաբեկիչները նախ գործի են դրել պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ ապա հարձակում ձեռնարկել հյուրանոցի ուղղությամբ:
Փոխհրաձգության ընթացքում լիկվիդացվել է 3 գրոհային, սակայն զոհվել է նաեւ 6 խաղաղ բնակիչ:
Մահացածներ մասին տվյալները դեռեւս բացակայում են, որոշ տեղեկությունների համաձայն հյուրանոցում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ահաբեչության պատասխանատվությունը ստանձնել է Սոմալիի տարածքում գործող Աշ-Շաբաբ խմբավորումը, որը հայտարարել է, որ գրավել է եւս մեկ հյուրանոց քաղաքի կենտրոնում: