Ռազմական 

Իրանի նկատմամբ ռազմական էմբարգոն չեղյալ կհայտարարվի

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնող միջնորդները քաղաքական համաձայնության են հասել երկարաժամկետ հեռանկարում ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոն վերացնելու շուրջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Բլումբերգ»-ը:

Գործակալության փոխանցմամբ, զենքի էմբարգոյի հարցը ներառվելու է ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի բանաձեւի նախագծում, որ դեռեւս քննարկվում է: Ծրագրվում է դրանում կետ ներառել սահմանափակումները ոչ թե անհապաղ, այլ աստիճանաբար վերացնելու մասին:

Միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ եւ Գերմանիա)՝ ԵՄ-ի եւ Իրանի մասնակցությամբ, աշխատում են միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի ուղղությամբ: Կողմերը հույս ունեն այն կնքել հուլիսի 13-ին:

Նույն շարքից