Պապուա Նոր Գվինեայում ավստրալական գիտարշավի մասնակիցներին հաջողվել է հայտնաբերել կաթնասունի 3 նոր տեսակ ու տեսանկարահանել դրանց։
Դրանցից մեկը նման է փոքրիկ կենգուրուի, 2-րդը՝ փորսուղի (գորշուկ), իսկ մյուս տեսակը՝ կրծողի։
Մասնագետները ջունգլիներում տեղադրել են 40 տեսախցիկ, որոնք էլ ֆիքսել են մարդկությանն անհայտ այս կենդանատեսակներին։ Հետազոտողները չեն բացառում, որ այս ջունգլիներում կարող են բնակվել մեզ անհայտ հարյուրավոր կենդանիներ։