Գրեթե յուրաքանչյուր մարդ ձգտում է կատարելության, չնայած որ ոմանց մոտ այդ ձգտումն ավելի վառ կերպով է արտահայտված: Կատարյալ գեղեցկության է ձգտում կանանց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ուստի այս հոդվածի նպատակն է բացահայտել «ոսկե չափերի» գաղտնիքը, և իմանալ, թե որոնք են կատարյալ դիմագծերը:
Դեմքը մեր քաղաքակրթական զարգացվածության, անձնական փորձի և գենետիկ առանձնահատկությունների հայելին է: Սակայն, որոշ մարդկանց մենք բնութագրում ենք որպես հմայիչ, իսկ ոմանց՝ որպես գեղեցկության մարմնավորում: Ինչո՞ւ:
Բազմաթիվ գիտնականներ տարիներ շարունակ փորձել են հասկանալ, թե ի՞նչ է գեղեցկությունը, և այդ տարիներն ապարդյուն չեն անցել: Հույն փիլիսոփա Պիֆագորը պնդում էր, որ ոչ միայն բացահայտել է գեղեցկության գաղտնիքը, այլ նույնիսկ նա տեսնում է տիեզերական գեղեցկությունը: Նա բացահայտեց, որ կենդանիները և բույսերը մեծանում են ճշգրիտ մաթեմաթիկական կանոնների համաձայն, և բնության մեջ յուրաքանչյուր կատարելություն ենթարկվում է «ոսկե չափերին»:
«Ոսկե չափերը» հատվածի համամասնական բաժանումն է անհավասար մասերի, որի ժամանակ հատվածը պատկանում է ամբողջությանն այնքանով, որքանով ամբողջությունը պատկանում է հատվածին:
Մի փոքր խճճված բացատրություն է, սակայն դա կարելի է հեշտությամբ հասկանալ, եթե նայենք ձվին, քանզի այն այս աստվածային չափերի բազմաթիվ օրինակներից մեկն է:
Նշանակում է, որ ծաղկի կամ բնության այլ օբյեկտների գեղեցկությունն ամենևին էլ պատահական բնույթ չի կրում: Պիֆագորը հայտնաբերել է, որ գեղեցկության կոդը դա 1 : 1.618 հարաբեկցությունն է: Այս հարաբերակցությունն իրականում աշխատում է: Փորձեք չափել պորտից մինչև հատակն ընկած հեռավորությունը, այնուհետև պորտից մինչև գլուխ հեռավորությունը: Եթե Ձեր մարմնի կառուցվածքը ճիշտ է, ապա հարաբերակցությունը հավասար կլինի 1 : 1.618-ին: Գեղեցիկ դեմքի վրա բերանի լայնությունը հավասար է ճիշտ 1.618 քթի լայնությանը : Այս նույն հարաբերակցությամբ են կառուցված բնության մեջ բազմաթիվ էակներ: Գեղեցիկ դեմքի վրա այս հարաբերակցությունը բազմիցս կրկնվում է: Ժամանակակից պայմաններում, երբ պլաստիկ վիրաբուժությունը, ստոմոտոլոգիան և կոսմետոլոգիան զարգացել են, «ոսկե չափերի» մասին չէին կարող մոռանալ:
Հայտնի պլաստիկ վիրաբույժ Սթիվեն Մարկվարդտը 25 տարի առաջ աշխատում էր այն բանի վրա, որպեսզի ի ծնե դեֆորմացված կամ կյանքի ընթացքում ձեռք բերված թերությունները վերացներ՝ դեմքը դարձնելով ավելի գրավիչ, սակայն արդյունքները նրան չէին գոհացնում: Այդ ժամանակ նա հարց տվեց. «Ի՞նչ է գրավչությունը» և սկսեց մանրամասն ուսումնասիրել այդ թեման: Այս հարցն ուղղելով գեղեցկության ոլորտի մասնագետներին, նա բազմաթիվ տեսակետներ և աբստրակտ պատասխաններ ստացավ: Սակայն, նա վիրաբույժ է, և նրա համար «գեղեցկությունը տիեզերքի հետ միասնությունն է» արտահայտությունը ոչինչ չի նշանակում: Նպատակասլաց բժիշկը շարունակեց իր փնտրտուքները և գտավ գեղեցկությունը բնութագրող բավականին ունիվերսալ գործոններ:
Սակայն նա կանգ չառավ, և ուսումնասիրելով Պիֆագորի, Լեոնարդո դա Վինչիի, ինչպես նաև գերմանացի պրոֆեսոր Ցեյզինգի աշխատությունները, նա միացրեց «ոսկե չափերի» վերաբերյալ բոլոր գիտական նյութերը և առաջ քաշեց իդեալական դեմքի ֆորմուլան:
Քիթը պրոֆիլից և դիմացից եռանկյունի է, գեղեցիկ դեմքի վրա եռանկյունու կողմերը 1.618 անգամ ավելի երկար են, քան դրա հիմքը: Եռանկյունին իր հերթին կարող է ձևափոխվել՝ դառնալով հնգանկյուն, երբ մարդ ժպտում է:
Սթիվեն Մարկվարդտը համադրեց բոլոր չափերը և ստեղծեց «գեղեցկության դիմակը»: Գոյություն ունի դիմակի չորս տեսակ՝ դեմք, դեմք ժպիտով, պրոֆիլ, պրոֆիլ ժպիտով:
Ինչքան լավ է դիմակը հարմարվում մարդու դեմքին, այնքան գեղեցիկ է նրա դեմքը: Դիմակը հարմար է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց՝ անկախ ռասայից:
Դիմակը իդեալական հարմարվում է անցյալ դարի բոլոր գեղեցիկ մարդկանց դեմքին:
Ստուգեք, թե ինչքանով է այն հարմարվում Ձեր դեմքին: Սեղմեք այստեղ