«Գեղեցկության դիմակի» վերաբերյալ մանրամասն խոսվել է «Իդեալական գեղեցիկ դեմքի գաղտնիքը. Ոսկե չափեր» հոդվածում :
Այժմ, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է Ձեր դեմքն իդեալական: «Գեղեցկության դիմակը» կարող է օգնել դիմահարդարման ժամանակ, իսկ ծայրահեղ դեպքում Դուք կարող եք հասկանալ՝ պե՞տք է Ձեզ պլաստիկ վիրահատության գնալ, թե ոչ:
Սկզբում դիմակը պետք է հարմարեցնել դեմքի դիմացի հատվածին, քանզի այն ամենակարևորն է, չէ՞ որ մենք մարդկանց հետ դեմ առ դեմ ենք շփվում:
Նախ պետք է ճիշտ լուսանկար ունենալ, ինչը դժվար չէ: Գլխավորը, որ նայեք ուղիղ լուսանկարչական սարքին, գլխի անգամ թեթև շարժումը պետք է բացառել: Այնուհետև դրեք ցուցամատներն այնպես, որ դրանք ուղղված լինեն դեպի ականջների անցքերը, մատները պետք է ուղիղ հորիզոնական լինեն: Ականջներին ձեռք տալ պետք չէ: Այժմ շարժեք գլուխը վերև, այնուհետև՝ ներքև այնքան, մինչև Ձեր բիբերը հավասարվեն մատների կողմից ստեղծված երևակայական գծին: Թող լուսանկարիչը հետևի, որ Դուք ճիշտ դիրք ընդունեք: Այնուհետև հանգիստ դեմք ընդունեք՝ առանց ժպիտի, դիմացի ատամները մի փոքր միացված, սակայն շուրթերը պետք է թեթև հպվեն, այլ ոչ թե սեղվմեն : Ձեզ կթվա, որ գլուխը մի փոքր ներքև է, այժմ պետք է հանգիստ իջեցնել ձեռքերը , և լուսանկարվելու համար անհրաժեշտ դիրքն արդեն պատրաստ է:
Բեռնեք դիմակի դիմային հատվածի պատկերը և մկնիկի աջ կոճակով սեղմեք նկարի վրա, այնուհետև ընտրեք Copy:
Այժմ բացում եք Photoshop-ը, անգամ, եթե Դուք երբեք չեք աշխատել այս ծրագրով, կարող եք այս պարզ գործողություններն անել.
Բացում ենք մեր նկարը, սեղմում ենք Ctrl + O
Paste ենք անում դիմակը, սեղմում ենք Ctrl + V
Այնուհետև փոխում ենք Layer-ի ռեժիմը ՝ դարձնելով Multiply (եթե այն բաց չէ, ապա սեղմեք F7):
Հիմա պետք է դիմակը և նկարը միևնույն չափի դարձնել: Կախված Ձեր լուսանկարի չափսից՝ փոքրացնում եք կամ դիմակը կամ լուսանկարը: Դրա համար ընտրում եք այն, որն ավելի մեծ է և սեղմում եք Ctrl +T:
Սեղմում եք վերևի վահանակի այս կոճակը, որպեսզի նկարը փոքրանա համամասնորեն և որակը չփոխվի:
Ձգում եք շրջանակի եզրը:
Արդյունքում պետք է հասնեք նրան, որ բիբերի և շուրթերի հորիզոնական գծերը, ինչպես նաև քթի ուղղահայաց գիծը համընկնի դիմակի հետ:
Ահա և վերջ, հիմա կարելի է տեսնել, թե ինչքանով է Ձեր դեմքը համապատասխանում դիմակին:
Այնուհետև պետք է համապատասխանեցնել դիմակը պրոֆիլին, ինչի համար նույնպես պետք է ճիշտ լուսանկար ունենալ, կարևորը, որ դեմքի թեքությունը համապատասխանի դիմակի ուղղությանը. Թեքեք գլուխը տեսախցիկից 90 աստիճանով, որպեսզի այն թեկուզ թեթև չշարժվի առաջ կամ հետ: Ճիշտ դիրք ընդունելուց հետո, նայեք ուղիղ Ձեր առջև (հարմարության համար կարելի է հայելու դիմաց կանգնել): Գլուխը չշարժելով 10 աստիճան վերև նայեք հորիզոնական գծից, ինչի համար պետք է առաջ պարզել աջ ձեռքը, բարձրացնել վերև մատներն այնպես, որ բթամատի եղունգը հայելու մեջ փակի Ձեր աջ աչքը, այնուհետև պետք է հայացքն ուղղել միջնամատի ծայրին:
Հանգիստ դեմքով, առանց ժպիտի, դիմային ատամները թեթև հպված, սակայն շուրթերը պետք է չսեղմվեն, լուսանկարվեք:
Բեռնեք դիմակի պատկերը պրոֆիլից, բացեք այն, ընտրեք Copy, արեք նույնությամբ այն գործողությունները, ինչ արել էիք նախորդ դեպքում: Դիմակը համադրելիս պետք է երկու գիծ համընկնեն՝ ականջների անցքերի միջև անցնող գիծը և շուրթերի անկյունագիծը: