Մեզանից շատերը, տարբեր նպատակներ հետապնդելով, վաղ թե ուշ հողի մեջ ժամանակի պարկուճ են դնում: Սակայն տաղանդավոր երիտասարդները այս թեման առաջ են տարել և անսովոր բան մտածել՝ օրինակ, նման պարկուճ ուղարկել դեպի Մարս: Հենց այսպիսի միտք է ծագել ամերիկյան մի քանի համալսարանների ուսանողների գլխում:
Ուսանողները թվային ֆայլ-կոնտեյների մեջ կազմել և կոդավորել են աուդիոձայնագրություններ, վիդեո և ֆոտո նյութեր, ինչպես նաև տեքստային հաղորդագրություններ: Ինֆորմացիայի կրիչով պարկուճը նրանք նախատեսում են կարմիր մոլորակ հասցնել միկրոարբանյակի միջոցով, որն ստեղծվել է Cubesat նախագծի շրջանակներում:
Ուսնողները ցանկանում են նաև ընձեռված հնարավորությունն օգտագործել նոր տեխնոլոգիաների փորձարկման համար: Առաջինը, որ պետք է փորձարկի խումբը, ինքը՝ տիեզերական սարքն է և դրա միջուկային շարժիչները: Այն բանից հետո, երբ սարքը վայրէջք կկատարի Մարսի մակերևույթին, ուսանողները կփորձարկեն՝ ինչպես կաշխատի տիեզերքում անլար ինտերնետը:
Քանի որ նախագիծը բավական թանկ արժե՝ ոչ պակաս, քան 25 մլն դոլար, ուսանողներն սկսել են համագործակցել մեծ թվով կազմակերպությունների և ընկերությունների, այդ թվում՝ NASA-ի և Buzz Aldrin փորձագիտական հիմնադրամի հետ: