Գիտություն 

Երկրաշարժերի առաջացումը կապված է գազի արդյունահանման հետ

Այն երկրաշարժերի առնվազն 20 տոկոսը, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգում, ամենայն հավանականությամբ, կապված են գազի արդյունահանման հետ, որն արտադրվում Է շերտի հիդրավլիկ խզումների մեթոդով: Այդ մասին հաղորդվում Է Science գիտական հանդեսում հրապարակված հետազոտության  մեջ:

 

 

Քոռնելյան համալսարանի և այլ կազմակերպությունների գիտնականներն իրենց հետազոտության մեջ հանգել են այն եզրակացության, որ նահանգում բոլոր երկրաշարժերի մեկ հինգերորդը կապված Է Օկլահոմա սիթի քաղաքից հարավ - արևելք ընկած շրջանում գազի արդյունահանման չորս խոշորագույն հորատանցքերի հետ: Հետազոտողների կարծիքով՝ այդ օբյեկտներում գործունեությունը կարող Է ստորգետնյա ցնցումներ հարուցել դրանց գտնվելու վայրից մինչև 35 կիլոմետր շառավղով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից