Այսօր «Ոսկե Ծիրան-2015» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Օռնելա Մուտիի մասնակցությամբ՝ «Սվանի սերը» ֆիլմի երևանյան պրեմիերան:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ դերասանուհին բարձրացավ բեմ ու ողջունեց ներկաներին: Իր խոսքում աշխարհահռչակ դերասանուհին նշեց, որ շատ երկրներում է եղել, բայց ոչ մի երկիր իրեն չի ստիպել այդքան հուզվել, որքան Հայաստանը:
Լուսանկարը` Panarmenian.net-ի: