Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Աջ սեկտորի առաջնորդ Դմիտրի Յարոշի հրամանով գրոհայինների զորամիավորումները թողել են իրենց դիրքերը Դոնբասի հակամարտության գոտում:
Առայժմ նահանջի պատճառների մասին մարտիկներին չեն հայտնել:
Աջ սեկտորը արդեն երկրօրդ օրն է ինչ բողոքի ցույց է իրականացնում Գերագույն Ռադայի շենքի մոտ: Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, ինչպես նաեւ՝ պատժել Մերձկարպատներում գրոհայինների դեմ ուժ կիրառած ուժայիններին:
Հիշեցնենք, որ Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում նախօրեին փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ: