Ռազմական 

Արաբական երկրների կոալիցիան մտադիր չէ պահպանել հրադադարը Եմենում

Ինչպես տեղեկացնում է RIYADH պարբերականը, Արաբական երկրների կոալիցիան մտադիր չէ հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարին, քանի որ ապստամբ շիաները պարբերաբար խախտում են այւն:
Այս մասին հայտնել է կոալիցիոն ուժերի գլխավոր հրամանատար Ահմեդ Ասիրին, նշելով, որ վերահսկողության բացակայության պայմաններում շիա ապստամբները պարբերաբար խախտում են հրադադարի պայմանները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մահմեդական ռամադանի կապակցությամբ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել ժամանակավոր հրադադարի հաստատման մասին:

Կողմերը պարտավորվել էին դադարեցնել ռազմական գործողություններն ու հնարավորություն ընձեռել հումանիտար բեռների անարգել մուտքն երկիր:

Սակայն արաբական երկրների օդուժը հրադադարի հաստատումից 2 ժամ անց ռմբակոծության էր ենթարկել մայրաքաղաք Սանան ու Ադեն նավահանգստային քաղաքը:

 

 

 

Նույն շարքից