Ռազմական 

Աջ սեկտորի գրոհայինները իրավապահների վրա կրակ բացելու հրաման են ստացել

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Աջ սեկտորի հետախուզության առաջին բաժանմունքի ղեկավարի հրամանով Աջ սեկտորի գրոհայիններին հրաման է արձակվել զինված հակահարձակում իրականացնել Պորոշենկոյի գլխավորախ կրիմինալ-օլիգարխիական ռեժիմին:

Հրամանագրում մասնավորապես նշվում է, որ կրիմինալ-օլիգարխիական վարջախումբը Պորոշենկոյի գլխավորությամբ կրկնում է Յանուկովիչի հանցավոր ռեժիմի ուղղին ու կրակ բացում ուկրաինական հայրենասերների ուղղությամբ, որոնք Մերձկարպատներում փորձել էին վերջ դնել հանցավոր կոռուպցիային ու չարաշահումներին:

Հրամանագրում հրամայվում է Աջ սեկտորի բոլոր զորաջոկատներին լքել ռազմաբազաներն ու անցնել ռազմական ռեժիմին, կրակ բացել բոլոր իրավապահ ուժերի ուղղությամբ, որոնք հարձակում կգործեն Աջ սեկտորի վրա, ոչնչացնել բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաններին, որոնց հրամանով կրակ էր բացվել հայրենասերների ուղղությամբ, պատրաստ լինել անցնելու ապստամբական պայքարի օլիգարխ-հանցավոր վարչախմբի դեմ, որը օկուպացրել է երկիրը:

Նույն շարքից