Ռազմական 

Լիբիայի Բենգազի քաղաքի հրետակոծության հետեւանքով զոհվել է 5 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լիբիայի Բենգազի քաղաքի հրետակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ:

Այս մասին հայտնել են քաղաքային հիվանդանոցից, նշելով, որ հրետանային անկանոն հրետակոծության ժամանակ վիրավորվել է առնվազն 17 մարդ:

Տվյալների համաձայն 5 զոհերը 65-80 տարեկան տարեց տղամարդկ են:

2011 թ.-ին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից ու սպանությունից հետո, Աֆրիկայի երբեմնի ամենակայուն ու ծաղկուն երկիրը վերածվել է ռազմական գործողությունների թատերաբեմ:
Երկրում չդադարող ռազմական ընդհարումների հետեւանքով զեհվել են հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները ստիպված են եղել լքել հայրենիքը:

Նույն շարքից