Իրաք է մատակարարվել ամերիկյան արտադրության F-16 կործանիչների նոր խմբաքանակը։ Այս մասին հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը։
«Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի գործերի վարչությունը տեղեկացրել է Իրաքի ՌՕՈւ-ին F-16 կործանիչների նոր խմբաքանակ մատակարարելու մասին»,- հայտնել է հեռուստաալիքը։
Կործանիչների քանակի մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը, Իրաքի հետ կնքած երկկողմ պայմանագրին համապատասխան, մտադիր էր Իրաքի ՌՕՈւ-ին 36 բազմաթիրախ կործանիչներ տրամադրել։