Գիտություն 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ու ԱԻՆ-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորած պատվիրակությանը:ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը. «Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում մենք կարևորում ենք ուսանողների ներգրավվածությունը: Վստահ եմ` միասին մենք շատ անելիքներ ունենք»:

 

 

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարության և Պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվել են պարբերաբար միմյանց տեղեկացնել և համատեղ քննարկել փոխգործակցության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը, իրականացնել կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ, կազմակերպել երկու կողմերի փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություններ, հանդիպումներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ և այլն:

 

 

Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նույնպես կարևորել է համագործակցությունը. «Սա երկուստեք փոխշահավետ պայմանագիր է: Մենք ստեղծում ենք բոլոր նախադրյալները մեր ուսանողներին գործնական աշխատանքներում ներգրավելու համար»:

 

 

Հանդիպման ավարտին պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներն ԱԻ նախարարի ուղեկցությամբ շրջել են նախարարությունում, եղել աշխատասենյակներում, Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթանացել կենտրոնի տեխնիկական հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին:

Նույն շարքից