Euromag-ի փոխանցմամբ՝ Կոլիզեյը կվերածվի թատրոնի, որի բեմում կցուցադրվի հռոմեացի փիլիսոփա Սենեկայի գրչին պատկանող «Մեդեա» ողբերգությունը:
Հայտնի է, որ հնագիտական այս հուշարձանում նմանատիպ միջոցառումները խիստ հազվադեպ բնույթ են կրում:
Վերջին անգամ Կոլիզեյում բեմադրություն է արվել 15 տարի առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մ.թ. 1-ին դարում կառուցված այս համալիրը բացառապես նախատեսված է եղել գլադիատորների մարտերի համար, և հին ժամանակներում այնտեղ թատերական ներկայացում ցուցադրելու մասին խոսք անգամ չի եղել: