Բացի անօդաչու համակարգ ստեղծելուց, Բելառուսի զինվորականները որոշել են ստեղծել «թռչող ռումբեր»: Այս գաղափարի շուրջ գիտնականները արդեն սկսել են աշխատել, այս մասին գրում է Интерфакс-ը:
«Մենք ուսումնասիրել ենք ավիացիոն զենքերը և պարզել, որ պահեստներում կուտակված է բավականին մեծ թվով ավանդական ռումբեր 250 և 500 տրամաչափով: Եվ մենք որոշեցինք բարելավել այն»,-այս մասին հայտնել է «55-րդ ավիացիոն գործարան»-ի գլխավոր ինժիները՝ Ալեքսանդր Վորոբեյը:
Նրա խոսքերով հիմա աշխատում են, որ ռումբերը կարողանան ինքնուրույն ղեկավարեն իրենց թռիչքը:
«Թռչող ռումբերի» առաջին նմուշը կցուցադրվի հուլիս 12-ին: