Գիտություն 

3D-pen-ի օգնությամբ կարելի է օդում նկարել

Մանկական տարիներին մենք բոլորս էլ սիրում էինք նկարել, այնուհետև մեր նկարները հպարտությամբ ցույց էինք տալիս բոլորին և փակցնում պատերին: Մեր մանկության տարիներին ուղղակի հնարավորությունները շատ սահմանափակ էին՝ մատիտ, վրձին և այլն, այժմ ամեն ինչ փոխվել է: 3D-pen-ի օգնությամբ կարելի է արդեն եռաչափ պատկերներ նկարել և ոչ թե միայն թղթի վրա, այլ նաև օդում:


 

3D- տպիչների օգնությամբ արդեն առաջին տարին չէ, որ ստեղծվում են եռաչափ բազմաբնույթ օբյեկտներ՝ արդյունաբերական դետալներ, մոդելներ և այլն, սակայն 3D-pen-ն ի հայտ եկավ միայն  2013թ.-ի վերջին, երբ  3Doodler կազմակերպությունը նախագծի իրագործման  համար ռեսուրսների ներգրավման հայտարարություն տարածեց:  Ի սկզբանե նախատեսված էր հավաքել ընդամենը 30 000 դոլար, բայց ներկայումս արդեն հավաքվել է 2,3 մլն դոլար: Իրականում, պահանջարկ վայելող  իր է ստեղծվել:


Ինչպե՞ս է աշխատում 3D-pen-ը


Եռաչափ գրիչն իրենից ներկայացնում է սոսնձող ատրճանակ, որում ներդրված է բարակ մետաղալար ABS-ից կամ PLA-պլաստիկայից (օգտագործվում են նաև 3D-տպիչներում): Գրիչի բավականին լայն պատյանում տեղադրված է տաքացնող տարրը և զսպանակները: Պլաստիկը գրիչից դուրս է գալիս արդեն հալված վիճակում:  Քանի որ պլաստիկը միանգամից սառում է, հնարավոր է լինում նկարել հենց օդում:


Գաղափարն այնքան պարզ էր, որ 3Doodler-ին հետևեցին մի շարք ընկերություններ, որոնք նույնպես սկսեցին արտադրել նույն տիպի գրիչներ:  Առաջինը բնականաբար չինացիները հետևեցին 3Doodler-ին՝ թողարկելով   3D Yaya գրիչը: Այնուհետև նոր մրցակիցներ հայտնվեցին՝ 3Dsimo կամ Dim3W: Մի խոսքով, գնորդն ունի ընտրության հնարավորություն՝ գնել օրիգանալը, թե ավելի էժան տարբերակը:  Չինական տարբերակը նույնպես ենթարկվել է փորձաքննության և որևէ թերություն չի հայտնաբերվել:

 


3D-pen-ը հնարավորություն է տալիս ինչպես թղթի վրա երկչափ  նկարել, այնպես էլ այդ երկչափ նկարները նույն 3D-pen-ի միջոցով  միացնելու արդյունքում եռաչափ նկարներ ստանալ: Կարելի է նաև օդում նկարել: 3D-pen-ի մեջ կարելի է դնել յուրաքանչյուր գույնի պլաստիկ, կարելի է նաև կառավարել գծի հաստությունը:


3D-pen –ը հարմար է յուրաքանչյուր տիպի նկարներ նկարելու համար՝ սկսած Էյֆելյան աշտարակից վերջացրած Ջոկոնդայով, ուստիև հնարավոր  է, որ  մոտ ապագայում մենք պլաստիկով նկարած Ջոկոնդային տեսնենք:

 

Նույն շարքից