Բրիտանացի գիտնականներին հաջողվել է ստեղծել մի նյութ, որը կարողանում է աբողջությամբ իր վրա կլանել արևի ճառագայթները: Ինչպես հայտնում է BBC-ին նյութը արտացոլում է միայն լույսի 0,035%-ը:
Իր հերթին Daily Mail նշել է, որ մակերեսային այս նյութը հայտնի է Vantabalck անունով: Այն բաղկացած է գրաֆիկական խողովակներից և դրանցից յուրաքանչյուրը 10 հազար անգամ ավելի փոքր է, քան մարդու մազը:
Այս խողովակների տրամագիծը այնքան փոքր է, որ թեթև ֆոտոնները չեն կարողանում ներթափանցել այնտեղ: Որպես հետևանք, նրանք ընկնում են այս խողովակների միջև և ամբողջությամբ կլանվում են՝ չկարողանալով դուրս գալ,- ասվում է հրապարակման մեջ:
Փաստը կայանում է նրանում, որ որտեղ գտնվում է այս նյութը, այնտեղ առաջանում է «սև անցք»: «Մարդը չի կարող հասկանալ, թե նա ինչ տեսնում, քանի որ օբյեկտի վրա լույս չկա»,- նշում է ընկերությունը:
«Մարդը կարող է պատկերացնել, որ դա սև անցք է: Տպավորությունը այնպիսին է, որ այնտեղ ոչինիչ չկա»,- այս մասին ասել է այս նորարարության ստեղծողը՝ Բեն Ինսենը: