Իրավական 

Քանաքեռում հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն «Չուգունը» մահացել է. «Փաստինֆո»

Շուրջ 1 ժամ առաջ հերթական սպանությունն է գրանցվել Երևանում:

Քանաքեռ վարչական շրջանում՝ իր շենքի բակում, մուտքի մոտ, սպանվել է քրեական աշխարհում «Չուգուն» մականվամբ հայտնի Արթուր Հովհաննիսյանը:

«Փաստինֆո»ի տեղեկություններով` դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են 4 պարկուճ  և 1 գնդակ:

Արթուր Հովհաննիսյանը ստացել է մի քանի հրազենային վնասվածք, որոնցից մեկը` գլխին:

Նույն շարքից