ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ համաձայն ՄԱԿ-ի զեկույցի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար միջազգային հանրության կողմից վերջին 15 տարիների ընթացքում կանխարգելիչ միջոցները հանգեցրել են աշխարհում այդ հիվանդությամբ հիվանդանալու 35%-ով և մահացության 41%-ով կրճատմամբ։
Փրկվել է 7.8 մլն կյանք և կանխվել ՄԻԱՎ-ով վարակվելու 30 մլն դեպք։
Առավել մեծ ձեռքբերում է 2000-2014թթ. ընթացքում երեխաների շրջանում նոր վարակների դեպքերի 58%-ով կրճատումը։