Գիտություն 

Google-ը և Novartis-ը պատրաստվում են արտադրել կոնտակտային «խելացի» ոսպնյակներ

Google-ըև Novartis-ը հայտարարել են իրենց համաձայնության մասին:  Նրանք պատրաստվում են արտադրել կոնտակտային «խելացի» ոսպնյակներ, որի  նախատիպը դեռևս հունվարին Google X –ը ներկայացրել էր իր  նիստերի ժամանակ:


«Խելացի» ոսպնյակները կարող են վերլուծե լարցունքների բաղադրությունը՝ թրջելով մարդու աչքը, և դրանով կարող են  որոշել նաև  գլյուկոզայի մակարդակը մարդու արյան մեջ:  Այս տվյալները ուղարկվում են մարդու բջջայինի վրա, որպեսզի նա կարողանա վերահսկել իր հիվանդությունը:

 

Novartis-ը լիցենզավորել է այս նոր տեխնոլոգիան և  Alcon ակնաբուժական ընկերության հետ կմշակեն առևտրային արտադրանքը:  

 

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը հայտարարել է, որ իր ընկերությունը «շատգոհ է Novartis-ի  համատեղ աշխատանքի հետ»: Այս  նոր ծրագիրը լրջորեն կբարելավի միլիոնավոր մարդկանց կյանքի որակը

Նույն շարքից